Հայաստանը նոր սահմանային ներկայացուցիչ ունի հայ–վրացական սահմանին

Հայ–վրացական սահման
Սահմանային ներկայացուցչի անձնական տվյալները չեն ներկայացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական սահմանի Հայաստան–Վրաստան հատվածի Լոռի–Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետը: Կառավարությունն այսօր է ընդունել համապատասխան որոշումը։ Հարցը եղել է չզեկուցվող։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողները պարբերաբար փոխատեղության կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղափոխվում են ծառայության մեկ վայրից մյուսը՝ նախագծով առաջարկվում է կառավարության համապատասխան որոշման մեջ չնշել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների տվյալները՝ նշելով միայն սահմանային ներկայացուցչի պաշտոնը»,– ասված է որոշման նախագծի մեջ։
Նշվում է, որ նշանակվող զինծառայողի ամբողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր կներկայացվի վրացական կողմին։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է նաև, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով:
Հեռացավ Սարգսյանից, միացավ Ծառուկյանին, երկար մնաց Փաշինյանի մոտ․ ՌԴ–ում նոր դեսպանի մասին