ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայության համար տարկետում կստանան 133 ուսանող, որոնք պետպատվերի շրջանակում հատուկ նշանակության մասնագիտություններ են ուսումնասիրում։ Նման որոշում է կայացվել այսօր կառավարության նիստի ժամանակ։
Այդ ուսանողները ֆիզիկայի տարբեր ուղղությունների հետ կապված մասնագիտություններ են ուսանում (թռչող սարքեր, թվային ազդանշանների մշակում և այլն)։ Տարկետում է տրվել նաև մի խումբ ուսանողների, որոնք միջուկային ֆիզիկա են ուսումնասիրելու (Հայկական ԱԷԿ–ում ապագայում աշխատելու համար):
Տարկետումը կպահպանվի մինչև բակալավրիատն ավարտելը (այսինքն մինչև 2028 թվականը)։
Ամեն տարի պետպատվերի շրջանակում նման տարկետում է ստանում ուսանողների որոշակի քանակ։