Երևանում հայտնաբերվել է կնոջ դի` պարանոցը կտրած վիճակում․ կասկածյալը նրա 26-ամյա որդին է

Կնոջ մարմնի վրա եղել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի` պարանոցը կտրած վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 15-ին, ժամը 10։00-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու պարեկները Բագրատունյաց 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրում է կայքը։
Բնարկարանում հայտանբերվել է խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր: Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները:
Գյումրու բնակչուհու սպանության համար կալանավորվել է նրա զուգընկերը. ՔԿ
Ըստ կայքի տեղեկությունների՝ սպանություն կատարողը սպանվածի որդին է, որը հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել։ Ներկայում իրավապահները փնտրում են նրան։