Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ. տեսանյութ

Հայ թենիսիստուհին հաղթեց աշխարհի 11-րդ ռակետին։
Sputnik
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (աշխարհի 66-րդ ռակետ), որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, դուրս եկավ ԱՄՆ–ում անցկացվող «Cinncinati Open» մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Ավանեսյանը 2։6, 6։2, 6։2 հաշվով հաղթեց աշխարհի 11-րդ ռակետ լատվիացի Ելենա Օստապենկոյին։
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը 3.2 մլն դոլար է։
Հիշեցնենք` Կանանց թենիսի ասոցիացիան օգոստոսի 5-ին թարմացրեց Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. նոր վարկանիշում նա նշված է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ներկայացուցիչ:
Թենիսիստուհին օգոստոսի 8-ին Հայաստանի քաղաքացու անձնագիր ստացավ։