Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի. դատարանը փոխել է նրա խափանման միջոցը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Նախկին նախարարը շուրջ 3 տարի կալանքի տակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։