«Ասա՛, ի՞նչ ես թողել` ռո՞ւմբ». ՌԴ ԱԴԾ–ն բռնել է Տոբոլսկում ահաբեկչություն ծրագրողներին

Կասկածյալների հեռախոսներում հայտնաբերվել են ռումբի պատրաստման հրահանգներ և դրանց գործարկման տեսանյութերը։
Sputnik
ՌԴ ԱԴԾ–ի աշխատակիցները Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքի ՆԳՆ–ի կառույցներից մեկում ծրագրվող ահաբեկչություն են կանխել։ Ձերբակալվել են «զանգվածային սպանություններ» գաղափարախոսության երկու համախոհներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱԴԾ–ի տվյալներով` նրանք մտադիր էին պայթեցնել Տոբոլսկի ՆԳՆ–ին պատկանող օբյեկտներից մեկը։ Ուժայինները ձերբակալվածների թաքստոցից առգրավել են երկու ինքնաշեն հրկիզող և մեկ պայթուցիկ սարք։
Կիևին տվյալներ փոխանցելու համար Հարավային ռազմական օկրուգի կին ծառայող է ձերբակալվել
Հետաքննության վարկածով` օգոստոսի 9-ին ձերբակալվածները մեսենջերով պայմանավորվածություն են ձեռք բերել անհայտ անձի հետ։ Ռումբերը ոչնչացրել են մասնագետները։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Տյումենի մարզի երկու բնակչի դեմ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։