Թենիսի մրցաշար Ցինցինատիում. Էլինա Ավանեսյանը երկրորդ շրջան է դուրս եկել

Մարզիկը հաղթել է կանադացի մրցակցին։
Sputnik
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (աշխարհի 66-րդ ռակետ), որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, դուրս է եկել Ցինցինատիում (ԱՄՆ) անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջան։
Ավանեսյանը 6:4, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 166–րդ ռակետ Բյանկա Անդրեեսկուին (Կանադա)։ Խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։
Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ Ելենա Օստապենկոն (Լատվիա)։
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը 3.2 մլն դոլար է։
Հիշեցնենք` Կանանց թենիսի ասոցիացիան օգոստոսի 5-ին թարմացրեց Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. նոր վարկանիշում նա նշված է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ներկայացուցիչ:
Թենիսիստուհին օգոստոսի 8-ին Հայաստանի քաղաքացու անձնագիր ստացավ։