Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է. ԶԼՄ

Վահե Հովհաննիսյան
Թերթը գրում է, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են գաղափարը կյանքի կոչելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող՝ վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
Վերադարձվող եկամտահարկը կհարկվի՞․ պատգամավորի մեկնաբանությունը
«ՔՊ–ական նախարարը ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն և համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեքով տուն գնել, և քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետևաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը»,– գրում է թերթը։
Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունևոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաև եկամտահարկի հարկ վճարի։
Տավուշի որոշ բնակավայրերի շահառուները ևս 5 մլն դրամ աջակցություն կստանան հիփոթեքի համար