Ես ռուս գործակալ չեմ, պարզապես Սերբիան կվերանա, եթե ՌԴ–ն թուլանա. փոխվարչապետ Վուլին

Ալեքսանդր Վուլին
2023 թվականին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ինքը «ռուս գործակալ» չէ։ Նա միևնույն ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու կարևորության մասին։
«Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքիս պատճառն այն չէ, որ ես իբր «ռուս գործակալ եմ»։ Համոզված եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային դեր են խաղում Սերբիայի պահպանման հարցում։ Եթե Ռուսաստանը չկարողանար դիմակայել հարյուրամյա փորձություններին, գոյություն չէր ունենա նաև Սերբիան։ Եթե այսօրվա հակամարտությունը Ռուսաստանի համար վատ ավարտ ունենա, եթե ՌԴ–ն թուլանա կամ ավերվի, որևէ մեկը լրջորեն կարծում է, թե Սերբիան կմնա՞։ Այն պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Մենք ընտրություն չունենք, այդ իսկ պատճառով ես մտադիր չեմ փոխել իմ քաղաքականությունը», – նշել է նա։
Հիշեցնենք` Վուլինը կառավարության կազմում ընդգրկվեց այս տարվա մայիսին։ 2023 թվականի հուլիսին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։ Նա պաշտոնից հեռացավ 2023 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է Սերբիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարի պաշտոնները։