Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՄիԳ-31-ը դեռ գաղտնիք է Արևմուտքի համար. NI

ՄիԳ-31-ը ոչ միայն պահպանել է իր սկզբնական առանձնահատկությունները, այլև հետագայում անցել է կապիտալ արդիականացում, ինչը բարձրացրել է օդանավի մարտական արդյունավետությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսական ՄիԳ-31 կործանիչն առ այսօր առեղծված է մնում արևմտյան երկրների համար։ Ինչպես գրում է National Interest ամսագիրը, դա, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ օդանավի հնարավորությունների շուրջ շատ խոսակցություններ ու ենթադրություններ են պտտվում։
«ՄիԳ-31-ը նախկինի պես առեղծված է մնում Արևմուտքի համար՝ մասամբ այն պատճառով, որ դրա հնարավորությունների շուրջ բազմաթիվ ասեկոսեներ և ենթադրություններ են պտտվում»,-ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը նշել է, որ ՄիԳ-31-ը ոչ միայն պահպանել է իր սկզբնական առանձնահատկությունները, այլև հետագայում անցել է կապիտալ արդիականացում, ինչը բարձրացրել է օդանավի մարտական արդյունավետությունը:
«Միկոյանների ՄիԳ-31-ը՝ աշխարհում ամենաարագ մարտական ինքնաթիռներից մեկը, ռուսական օդատիեզերական ուժերի համար կարևոր մեքենա է։ <...> Այն մնում է հզոր մեքենա օդային պատերազմի համար», - գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Լիտովկինը RT-ին տված հարցազրույցում պատմել էր ՄիԳ-31БМ օդանավի առանձնահատկությունների մասին, որը, լեհ փորձագետների կարծիքով, գլխավոր սպառնալիքը կդառնա Արևմուտքի` Ուկրաինա ուղարկած F-16 ինքնաթիռների համար: