Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 36-ամյա կնոջ դի` հրազենային վնասվածքով

36-ամյա կնոջը մահացած հայտնաբերել է ամուսինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերից մեկի տներից մեկում հայտնաբերվել է 36-ամյա կնոջ դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
«Իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ կնոջը մահացած հայտնաբերել է ամուսինը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։ Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։