Հունաստանի մայրաքաղաքից դեպի հյուսիս–արևելք ուժեղ հրդեհ է մոլեգնում։ Այս մասին հայտնում է AP–ն։
Նշվում է, որ այրվում են անտառներ, կրակի բարձրությունը գերազանցում է 25 մետրը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 110 մեքենա, ավեի քան 400 հրշեջ և ավիատեխնիկայի 29 միավոր։ Աթենքի երկինքը սևացել է ծխից։
Փրկարարները դեռ չեն կարողանում մարել կրակը Ատտիկայի տարածաշրջանում, քամին և շոգ եղանակը բարդացնում են իրավիճակը։
Աթենքի AMNA լրատվական գործակալությունը, հղում կատարելով կառավարության ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսին, հայտնել է, որ հրդեհների հետ կապված ծայրահեղ իրավիճակի պատճառով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը օգոստոսի 11–ի երեկոյան ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Աթենք։
Հրշեջ ծառայությունն իրավիճակը գնահատում է որպես վտանգավոր։ Հրդեհաշիջմանն օգնում ենմեծ թվով կամավորներ, սակայն իրավիճակը դեռ հնարավոր չէ վերահսկել։
Հունաստանում մոտ 34 աստիճան շոգ չոր եղանակ է և ուժեղ քամի։ Արտակարգ պատահարի վայրում գիշերվանից, օդերևութաբանների կանխատեսմամբ, Բոֆորտի սանդղակով մինչև 8 բալանոց քամի է սպասվում։