Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծափերով, զուռնա–դհոլով ու դափնիներով դիմավորեցին Փարիզի 33–րդ ամառային օլիմպիական խաղերի մեր մասնակիցներին։
Երկրպագուներն էլ մարզիկների դիմանկարներով ցուցապաստառներ էին բերել իրենց հետ:
Քիչ առաջ Հայաստան ժամանեցին Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը և Մալխաս Ամոյանը։
Հիշեցնենք` Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների արժանացան 4–ը՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (արծաթ), ծանրորդ Վարազդատ Լալայանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (բրոնզ)։