ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա երեք օրերին կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ–ի: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։
Երևանում անձրև կգա երեկոյան ժամերին, քամու ուժգնացում է կանխատեսվում նաև մայրաքաղաքում (16-20 մ/վ արագությամբ)։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 30-32, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։