Գիշերվա երկրաշարժի հետևանքով Երանոսում տներ են վնասվել․ վարչական ղեկավար

Երկրաշարժից վնասված տուն. արխիվային լուսանկար
Երանոսում վնասի չափը պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կան վնասված, նույնիսկ փլուզված տներ ու կից շինություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։
«Այս պահին հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում, ուսումնասիրություններ են կատարվում, վնասներն են ճշգրտում։ Հստակ չեմ կարող ասել, թե քանի տուն է վնասվել, բայց կան հին տներ և կից շինություններ, որոնք փլուզվել են»,- նշեց Բավեյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը Հայաստանում փոքր է․ ՆԳՆ