Երևանում 30–ամյա տղամարդը մոտոցիկլետով բախվել է բազալտե եզրաքարերին ու տեղում մահացել

Պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30–ամյա Անդրանիկ Խառատյանն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայով դեպի Աճառյան փողոց ընթանալիս այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, «Honda» մակնիշի մոտոցիկլը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Մոտոցիկլավարը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և հրշեջ–փրկարարական ջոկատի փրկարարները։
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով` պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30–ամյա Անդրանիկ Խառատյանն է: