Բելոուսովն Արևմուտքի նկատմամբ հաղթանակի 4 պայման է նշել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հատուկ ռազմական գործողությունը ՌԴ–ի և հավաքական Արևմուտքի միջև ռազմական դիմակայությունն է, որը պայմանավորված է նոր բազմաբևեռ ու հավասար աշխարհակարգի կառուցումը կանխելու ԱՄՆ–ի ցանկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը 4 պայման է նշել ներկայիս ռազմական հակամարտություններում հաջողությունների հասնելու համար։ Այս մասին նա խոսել է «Բանակ-2024» ֆորումի բացման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
1.
Զորքին ամենաժամանակակից սպառազինությամբ ապահովում, նախևառաջ` բարձր ճշգրտության,
2.
Մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների կիրառում, այդ թվում անօդաչուների և ռոբոտացված համալրիների գործադրմամբ,
3.
Առաջադեմ տեխնոլոգիական հենքի, այդ թվում` արհեստական բանականության կիրառմամբ կառավարման արդյունավետ համակարգերի ստեղծում,
4.
Ռազմական կադրերի պատրաստության մշտական կատարելագործում, մասնավորապես` հրամանատարական կազմի։
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հատուկ ռազմական գործողությունը ՌԴ–ի և հավաքական Արևմուտքի միջև ռազմական դիմակայությունն է, որը պայմանավորված է ԱՄՆ–ի գերակայությունը պահպանելու և նոր բազմաբևեռ ու հավասար աշխարհակարգի կառուցումը կանխելու ցանկությամբ։
Բելոուսովն ընդգծել է, որ «Բանակ-2024» ֆորումի աշխատանքը կառուցված է առանցքային այն եզրահանգման շուրջ, որ միայն համալիր մոտեցումն է լիակատար առավելություն ապահովում հակառակորդի նկատմամբ։
«Ֆորումը կնպաստի պաշտպանության ոլորտում բեկումնային գաղափարների իրագործմանը, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրների զարգացմանն ու ռազմատեխնիկական գամագործակցության ընդլայնմանը», – հայտարարել է Բելոուսովը։
«Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը բացվել է ՌԴ ԶՈւ «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգում։ Ֆորումում ներկայացված են ռազմական և երկակի նշանակության ավելի քան 20 հազար ցուցանմուշ։ Այս տարի ֆորումը զանգվածային չի լինի։ Չեղարկվել են ռազմական օկրուգներում, Կուբինկա օդանավակայանում և Ալաբինո զորավարժարանում ֆորումի շրջանակում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև մշակութային և ժամանցային միջոցառումները։
Մոսկվայի մոտ մեկնարկել է «Բանակ-2024» ֆորումը. զենքի ավելի քան 20 հազար նմուշ կներկայացվի