ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը կամավոր հետ չի քաշվի Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում գրաված տարածքներից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում, Սինգապուրում և Մալայզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Ավելի վաղ Տավուշի մարզի Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հաստատել էր տեղեկությունը, թե սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկից։
Աղաջանյանի կարծիքով՝ Հայաստանինփոխանցված դիրքը, հավանաբար, Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն չի ունեցել։ Դա ավելի շատ քաղաքական ժեստ է, հնարավորէ՝ ԱՄՆ-ի ճնշմամբ արված, ինչը ուղղված է դրական տրամադրվածության խաբկանք ստեղծելուն։
«Մյուս հատվածներում Ադրբեջանը պատրաստ չէ զորքերը հետ քաշել և դա չի անի։ Սա թուրքական քաղաքականություն է. ուր որ ոտք դնի նրանց զինվորը, այնտեղից ինքնակամ չի հեռանա», - նշեց Աղաջանյանը։
Նա նաև նշեց, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է քարտեզներով, որոնք չեն կարող հուսալի հիմք համարվել։ Աղաջանյանը կարծում է, որ սահմանազատումը պետք է հիմնված լինի վարչական, այլ ոչ թե ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:
«Հիմա օգտագործվող քարտեզները ոչ միայն ոչնչացնում են Տավուշում մեր ամրացրած դիրքերը, այլև ադրբեջանցիներին թույլ են տալիս բարձունքներում հենակետեր ստանալ», — պարզաբանեց Աղաջանյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ ժամանակաշրջանի վարչական սահմանների քարտեզները չեն հրապարակվում, իսկ ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի նյութերը ծառայել են բացառապես ռազմական նպատակների և չեն կարող օգտագործվել սահմանազատման գործընթացում։
Դիվանագետը բերեց Կիրանցի օրինակը, որտեղ, ըստ նրա, սահմանը հենց գյուղով չի անցել, ինչիմասին վկայում են տների ու գույքի վկայականները, որոնք տրվել են դեռևս խորհրդային տարիներին։
Նա ընդգծեց, որ Կիրանցում տների ու հողերի` Ադրբեջանին հանձնումն իրավական հիմքեր չունի։ Նրա խոսքով` երբ բոլոր փաստաթղթային տվյալներն ու ծրագրերըհրապարակվեն, ակնհայտ կդառնա, որ սահմանները «գծվել են» բացառապես Ադրբեջանի ռազմավարական շահերի տեսանկյունից:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Սահմանազատման շրջանակում Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքի մի մասը, որն ընդգրկում է երկու բնակելի տուն, կամուրջ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատված և 50-ից ավելի հողամասեր, տրվել են Ադրբեջանին։
2021-2022 թվականներին Ադրբեջանը, ըստ պաշտոնական տվյալների, օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառ.կմ։