Օլիմպիական խաղերն ավարտվեցին. Հայաստանի և առաջին 3 տեղը գրաված երկրների արդյունքները

Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների արժանացան 4–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Հուլիսի 26–ին մեկնարկած Փարիզի 33–րդ ամառային օլիմպիական խաղերն ավարտվեցին։
Մասնակից 84 երկրների ցանկի առաջին հորիզոնականում ԱՄՆ–ն է, որը նվաճեց 126 մեդալ (40 ոսկի, 44 արծաթ, 42 բրոնզ), երկրորդ տեղում Չինաստանն է (91 մեդալ` 40 ոսկի, 27 արծաթ, 24 բրոնզ), երրորդում` Ճապոնիան (45 մեդալ` 20 ոսկի, 12 արծաթ, 13 բրոնզ)։
Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների արժանացան 4–ը՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (արծաթ), ծանրորդ Վարազդատ Լալայանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (բրոնզ)։
Մեր հարևան Վրաստանը օլիմպիական խաղերում արժանացավ 7 մեդալի (3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ), Իրանը` 12 մեդալի (3 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ), Թուրքիան` 8 մեդալի (3 արծաթ, 5 բրոնզ), Ադրբեջանը` 7 մեդալի (2 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ)։