Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել

Բախվել են ցորենով բարձված «Կամազը», թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը և «Toyota»-ն։
Sputnik
Երևանի Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել։ Տեղեկությունը հայտնում ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այդ հատվածում բեռնատար է շրջվել։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 09։00–ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ըստ նախնական տվյալների՝ 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
shamshyan. com–ի տվյալներով` բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազը», Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը և «Toyota»-ն։