ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Բելառուսի զինված ուժերի մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ` հուլիսի 10-ին, հայտնել է, որ երեկոյան հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար, հարվածային անօդաչու սարքեր, ևս մի մասը ոչնչացվել է ՌԴ գործընկերների կողմից Ռուսաստանի տարածքում:
Երկրի ղեկավարը դա սադրանք է որակել՝ նշելով, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել զորքերի խմբավորումը Գոմելի և Մոզիրի մարտավարական ուղղություններում հանրապետության հարավում, որտեղ Բելառուսը սահմանակցում է Ուկրաինային:
«Մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են ըստ նշանակության առաջադրանքների կատարմանը»,- հայտնում է գերատեսչությունը։
Նշվում է, որ զինծառայողները ռազմական տեխնիկան տեղափոխում են երկաթուղային տրանսպորտ, որպեսզի շարժվեն դեպի նշանակված շրջաններ: