Բորելը սարսափել է Գազայում դպրոցի ուղղությամբ ՑԱԽԱԼ-ի հարվածի կադրերից

Իսրայելի ԶՈւ-ն վստահեցնում է՝ Գազայի հատվածի Ալ Թաբաին դպրոցում ամենաքիչը պաղեստինյա ՀԱՄԱՍ շարժման 20 զինյալ և բարձրաստիճան հրամանատար է եղել: ԶԼՄ-ներում հայտնված տեսանյութերում երևում են երեխաների և կանանց դիեր:
Sputnik
Եվրամիության բարձրագույն դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ իսրայելական հարվածից հետո իր տեսած կադրերից: Նա հավելել է նաև, որ նման զանգվածային սպանություններին արդարացում չկա:
Ավելի վաղ պաղեստինյան արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտարարել էին, որ իսրայելական ինքնաթիռը 3 հրթիռ է արձակել Գազայում Ալ Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվում էին առավոտյան աղոթքի: Նախնական տվյալներով՝ մահացել է 100 մարդ:
«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որը գնդակոծվել է Իսրայելի կողմից: Հարվածների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են մահացել: Վերջին շաբաթներին 10 դպրոց թիրախավորվել է: Այս մասսայական սպանություններին արդարացում չկա»,- գրել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից ի վեր 40.000 մարդ է մահացել: