ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Զիմբաբվեի Մասվինգո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է չեխ զբոսաշրջիկի, որը տեսանկարահանել և անգլերենով մեկնաբանել է երկրի տնտեսության՝ իր կարծիքով վատ իրավիճակը։ Այժմ նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կեղծ տեղեկություններ տարածելու համար,գրում են չեխական լրատվամիջոցները:
Տվյալ գործը վարող տեղականդատավորի կարծիքով` չեխ զբոսաշրջիկը ծանր հանցագործություն է կատարել։ Միաժամանակ, դատարանը ձերբակալվածի մեղադրանքը «կեղծիքի տարածումից» վերաորակել է «կեղծիքի տարածում՝ հանրությանը սադրելու նպատակով»: Ընդ որում, դատավորը մերժել է կալանավորին գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքը՝ հայտարարելով, որ զբոսաշրջիկը կարող է լքել երկիրը, քանի որ սահմանները բաց են:
Ձերբակալվածի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն օրենքի համաձայն, որն արդեն կորցրել է ուժը: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ դատական նիստի ընթացքում դատարանի շենքըհոսանքազրկվել է, ինչը հանրության ծիծաղն է առաջացրել, իսկ փաստաբանը հայտարարել է, որ Մասվինգոյում էլեկտրաէներգիայի և ջրի հաճախակի անջատումները սովորական երևույթ են: