Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Ո՞ղջ ես»․ ուկրաինական հարձակումից հետո Եվգենի Պոդդուբնիի մասնակցությամբ առաջին տեսանյութը

Տեսագրությունը հրապարակել է Պոդդուբնիի գործընկեր, հեռուստահաղորդավարուհի և ВГТРК-ի լրագրող Օլգա Սկաբեևան։
Sputnik
Երբ ուկրաինական զինուժը ԱԹՍ–ով հարձակվել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի մեքենայի վրա, նա դուրս է եկել մայրուղի և խնդրել, որ իրեն հիվանդանոց հասցնեն. «Շեֆ, մինչև հիվանդանոց չե՞ս հասցնի, ինքս չեմ կարող գնալ»:
Լրագրողին տարել և զինվորականներին է հանձնել Նիկոլայ Ռիլսկին, որը Սուջա էր գնացել ծնողներին տարհանելու համար (օգոստոսի 6-ից ի վեր նրանցից ոչ մի տեղեկություն չկա)։ RT-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ Եվգենին ոտքի վրա էր և կրկնում էր, որ ոչինչ չի հիշում։
«Ամբողջովին արյան մեջ էր, ամբողջ հագուստը՝ ծվեն-ծվեն եղած, մեջքը` այրված, մաշկը` պատռված։ Ձեռքերը, ոտքերը։ Ամեն ինչ..․ Փորձում էի մտնել Սուջա։ Բլրից իջնելիս արդեն այրված մեքենաներ կային։ Ինչ-որ անօդաչու սարք աշխատեց։ Հետ դարձա, ճանապարհին հանդիպեցի Եվգենիին»,– հիշել է տղամարդը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոդդուբնիի վիճակը ծանր է: Սկզբում նրան տարել են Կուրսկի հիվանդանոց, կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Հետո տեղափոխել են Մոսկվա՝ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ։