Ռուսաստանի հայերի միությունը Կուրսկի շրջանի տարհանված բնակիչների համար մարդասիրական օգնության հազար հավաքածու է տրամադրել:
Ավելի վաղ Կուրսկի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնք տարհանվել էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումների պատճառով, սկսել են մարդասիրական օգնություն ստանալ ռուսական Կարմիր Խաչից: Ըստ Ռուսաստանի Կարմիր խաչի Կուրսկի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Ալեքսեյ Գապոնովի` արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար նախապես պատրաստված պաշարներից բոլոր ընտանիքները ստանում են մեծ քանակությամբ ապրանքներ, հիգիենայի և անկողնային պարագաներ:
Մասնագետները երեխաների հետ սկսել են աշխատել նաև ժամանակավոր տեղավորման կետերում. նրանց հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, նրանց համար կազմակերպում տարբեր միջոցառումներ:
Իրենց տները լքած սահմանամերձ բնակիչներին Առաջին հերթին անհրաժեշտ են անկողնային պարագաներ, բարձեր, վերմակներ, հագուստ և կոշիկ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզային վարչակազմին հանձնարարել է միանվագ նյութական օգնության նպատակով 220 մլն ռուբլի հատկացնել տարածաշրջանի բնակիչներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Յուրաքանչյուր տարհանված կստանա 10 հազար ռուբլի։ Նաև հատկացվել է 1,8 մլրդ ռուբլի՝ տուժածներին բնակարանային վկայագրերի տրամադրելու համար։