Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը, որպես կանոն, ամեն ուրբաթ օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս անգամ գլխավոր թեման Կուրսկի մարզում և սահմանակից գոտում տիրող իրավիճակն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Բացի այդ, զեկույցով հանդես է եկել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, ինչպես նաև նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Շեբեկինոյի բազմաբնակարան շենքին. հրդեհ է բռնկվել
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ակտիվ մարտական գործողություններ իրականացնող ուժերի կուտակում է ընթանում, այնտեղ են ուղարկվել «Գրադ» ՀԿՌՀ-ներ, հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա:
«Շարասյուների կազմում, որոնք շարժվում են դեպի առաջադրանքների կատարման շրջաններ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են, քարշակվող հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա, «Ուրալ» և «ԿամԱզ» ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման կադրեր է հրապարակել․ ստորաբաժանումները համալրում են ուժերը, որոնք ակտիվ մարտական գործողություններ են վարում ուկրաինական կազմավորումների հետ Սուջայի շրջանում։
«Կուրսկի մարզում մարդիկ կրակի տակ են». Միշուստինը հանձնարարականներ է տվել նախարարներին