Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, սակայն զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բրազիլական Սան Պաուլո քաղաքից մոտ 70 կմ հեռավորության վրա մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հայտնում է բրազիլական Globo TV–ն, վկայակոչելով Voepass Linhas Aéreas-ին, կործանված ինքնաթիռը եղել է ATR-72 մոդելի` նախատեսված 68 ուղևորի համար։
Ըստ լրատվականի` ինքնաթիռում 58 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ։
Հնարավոր զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Ավիավթարի վայրին մոտ գտնվող քաղաքների հիվանդանոցները մոբիլիզացվել են հնարավոր վիրավորներին ընդունելու համար:
G1-ը հրապարակել է ինքնաթիռի կործանման կադրերը։