Երևանում մեկնարկեց ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության միջազգային համաժողովը

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով
Համաժողովին մասնակցում են շուրջ 10 երկրի փորձագետներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանում մեկնարկեց «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը:
Համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշեց, որ միջոցառման անցկացման նպատակը ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:
«Նախ` Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է․ այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն», - ասաց Ավետիսյանը։
Մհեր Ավետիսյան
Նա հիշեցրեց, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Այսինքն` Երևանի հիմնական առևտրային կապերը հաստատվել են հենց կազմակերպությանն անդամակցող երկրների հետ։
«Տարօրինակ է, որ Հայաստանը, որն այդքան էլ էական առևտրային կապեր չունի ԵՄ-ի հետ, ձգտում է դեպի Եվրոպա՝ ԲՐԻԿՍ-ին ձգտելու փոխարեն», - նշեց Ավետիսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ԲՐԻԿՍ-ին միացել են Եթովպիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը:
Համաժողովը քննարկումների հարթակ կդառնա, որին կմասնակցեն առնվազն 10 երկրի փորձագետներ։ Միջոցառման շրջանակում կքննարկվեն ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ տնտեսական և հումանիտար համագործակցության հնարավորությունները։
1 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

2 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

3 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

4 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

5 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

6 / 6

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողով

Երևանում գործարար համագործակցության «Հայաստան–ԲՐԻԿՍ» մշտական կենտրոն կգործի. Սելիվերստովա