Երևանում գործարկվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը

Երևանում գործարկվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը
Կենտրոնը կաջակցի ներդրումային միջավայրի բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանում պաշտոնապես գործարկվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը։
Համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի գործարար միավորումների ներկայացուցիչները ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի, ԲՐԻԿՍ կենտրոնի և Ռուս-Ասիական գործարար խորհրդի հետ «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» առաջին միջազգային համաժողովի շրջանակում:
Երևանում գործարկվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը
Կենտրոնը կնպաստի բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը, առևտրին, կրթական և գիտական նախաձեռնությունների խթանմանը, տեխնոլոգիական փոխգործակցությանը, այդ թվում՝ ԲՐԻԿՍ երկրների ռեսուրսային կենտրոնների ներուժի օգտագործմանը:
Դա թույլ կտա Հայաստանին առավելագույնս արդյունավետ օգտագործել աշխարհի խոշորագույն տնտեսությունների հետ համագործակցության ներուժը։ Հայաստանցիգործարարները կարող են կենտրոն դիմել ԲՐԻԿՍ–ի տարածքում տնտեսական նախագծերի իրականացման համար օտարերկրյա գործընկերների որոնման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Բիզնես կենտրոնի հովանու ներքոկանցկացվեն տարբերմիջոցառումներ։ Կենտրոնի գրասենյակը փաստացի աշխատանքները կսկսի սեպտեմբերից:
Երևանում մեկնարկեց ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության միջազգային համաժողովը