Իսրայելի հարվածը Լիբանանի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռային զենքի կիրառմամբ հարձակվել է մոտոցիկլետի վրա Տիրի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Երկու մարդ է զոհվել, վեցը վիրավորվել են Լիբանանի հարավում ընթացքի ժամանակ մոտոցիկլետի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռային զենքի կիրառմամբ Հարավային Լիբանանում` Տիրի շրջանի Ժույա գյուղում, հարձակվել է մոտոցիկլետի վրա։ Պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով վնասվել է կողքով անցնող մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով մեքենայի մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել:
ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ:
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը