Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հերթական ահաբեկչությունն է. Մարիա Զախարովան՝ ուկրաինական հարձակման մասին

Մարիա Զախարովա
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, հայտարարել է, որ խոսքը հերթական ահաբեկչական գործողության մասին է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ:
«Ես պարզապես կհիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը, խոսքը հերթական ահաբեկչական գործողության մասին է։ Այն ակնհայտորեն ուղղված է խաղաղ բնակչության դեմ, քաղաքացիական բնակչության դեմ» - ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
«Ե՛վ ապրումակցում ենք, և՛ ուժ ենք մաղթում, և՛ Աստծո օգնությունն ենք մաղթում։ Որ անհրաժեշտ ամեն ինչ արվում է, դրանում կասկած չկա», - ասել է նա:
Հիշեցնենք` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 300 զինյալով և զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական և ուկրաինական ուժերի միջև մարտերը շարունակվել են գիշերը: Ռուսական զորքերի խմբավորման պահեստազորը տեղափոխվել է մարտական գործողությունների շրջան։
Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում