Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) դուրս եկավ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։
Նա ⅛ եզրափակիչում 9:0 հաշվով հաղթեց Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին։
Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովը։
Արթուր Ալեքսանյան
© Sputnik
Հիշեցնենք, որ Հայաստանը հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարում ներկայացված է 3 մարզիկով, որոնցից 2-ը` Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ելույթ կունենան այսօր, իսկ Սլավիկ Գալստյանը` օգոստոսի 7-ին։