Օլիմպիական ավանում մարզիկները որդեր են գտնում սննդի մեջ. բրիտանացի լողորդ

Ավելի վաղ 29-ամյա բրիտանացի լողորդը հայտարարել էր, որ կարոնավիրուսի պատճառով չի կարողացել ցուցադրել իր առավելագույն մակարդակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, բրիտանացի լողորդ Ադամ Փիթին հայտնել է, որ մարզիկները որդեր են գտնում օլիմպիական ավանում առաջարկվող ձկնային ուտեստներում:
Չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին. Արթուր Դավթյան
Լողորդը, որը դեկտեմբերին կդառնա 30 տարեկան, արծաթե մեդալ է նվաճել Փարիզի օլիմպիական խաղերում՝ 100 մետր բրաս մրցաձևում, ինչից հետո նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
«Սնունդն այն չէ, ինչ պետք է մարզիկներին։ Տոկիոյում սնունդը հոյակապ էր, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում: Բայց այս անգամ սպիտակուցային սննդի բավարար տարբերակներ չկան, երկար հերթեր, 30 րոպե սպասում ենք ուտելիքին: Ես ուզում եմ միս ուտել, ինձ միս է պետք ելույթ ունենալու համար, ես հենց դա եմ ուտում տանը, ինչո՞ւ պետք է ինչ-որ բան փոխեմ: Ձուկ նույնպես սիրում եմ, բայց մարդիկ դրա մեջ որդեր են գտնում։ Դա լավ չէ: Մենք նայում ենք աշխարհի լավագույններից լավագույններին, բայց նրանց լավագույնը չեն տալիս»,-Փիթիի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։
Հիշեցնենք` օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Խաղերին 15 ռուսաստանցի է մարզիկ է մասնակցում՝ յոթ թենիսիստ, բայդարկայի և կանոեի թիավարության երեք ներկայացուցիչ, երեք հեծանվորդ, բատուտի վրա ցատկերի մեկ ներկայացուցիչ և մեկ լողորդ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ` մարզիկները հանդես են գալիս չեզոք կարգավիճակով՝ առանց Ռուսաստանի դրոշի և օրհներգի, իսկ նրանց պարգևները մեդալային աղյուսակում չեն երևում:
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում