Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է

1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է:
Մրցավարն արձանագրում է Մալխաս Ամոյանի հաղթանակը Ամին Քավիանինեժադի նկատմամբ. Փարիզ, օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը իրանցի Ամին Քավիանինեժադն էր, որին Ամոյանը հաղթեց 3։0 հաշվով։
Ավելի վաղ` 1/8 եզրափակիչում, Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել նրան։
Ըմբիշներ Մալխաս Ամոյանն ու Ջոնի Կունարի Սարկինենը
Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի (77 կգ) մրցակիցը կլինի ճապոնացի ըմբիշ, Ասիայի գործող չեմպիոն և 2023 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր Նաո Կուսական:
Հիշեցնենք, որ Հայաստանը հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարում ներկայացված է 3 մարզիկով, որոնցից 2-ը` Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ելույթ են ունենում այսօր, իսկ Սլավիկ Գալստյանը` օգոստոսի 7-ին։