Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանի անունն այսօր Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում։
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
© Sputnik
Հայաստանի Հանրապետությունից Լևոն Ջուլֆալակյանն առաջին մարզիկն է, որ ընդգրկվել է փառքի սրահում։
Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները
© Sputnik
«Շատ ոգևորված եմ, հպարտ եմ, որ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան գնահատեց իմ անցած ճանապարհը սպորտում և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ։ Ուրախ եմ, որ մեր ազգանունն իր ուրույն տեղը գտավ փառքի սրահում, որը Շվեյցարիայում է։ Կարելի է ասել արդեն 50 տարուց ավելի է սպորտի ոլորտում եմ։ Տա Աստված, որ մեր ազգի շատ ներկայացուցիչներ կարողանան այդ սրահում իրենց անկյունն ունենալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լևոն Ջուլֆալակյանը։
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
© Sputnik
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Ջուլֆալակյանի որդին` ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ փառքի սրահում հոր անունն ընդգրկվել է ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ։