Հայաստանի սահմանամերձ մարզերի 107 երեխա Ռուսական տան ամառային դպրոց են հաճախել

Ամառային հերթափոխը մոտեցավ ավարտին՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններից 107 երեխա մասնակցել է Ռուսական տան ամառային դպրոցին։Այս մասին հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը:
Ռուսական տան ամառային լեզվի դպրոցի երեխաները
Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ամառային դպրոցը գործել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Երեխաները պատմել են, թե ինչ են բարությունն ու կարեկցանքը: Նրանք ջանասիրաբար պատրաստվել են, որպեսզի հասցնեն փակմանը, և նկարել են դեկորացիաներ, հավաքել անհրաժեշտ գույք։
Ռուսական տան ամառային լեզվի դպրոցի երեխաները
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ելիզավետա Աբաջյանը նշել է, որ ոչինչ չակընկալելով ինչ–որ բան տալը ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենաարժեքավոր հատկանիշներից մեկն է, որը կարող ենք զարգացնել մեր մեջ:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ելիզավետա Աբաջյանը երեխաների հետ
Բարի գործերի մասին երգերից ու բանաստեղծություններից հետո երեխաները ներկայացրել են Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան» հայտնի հեքիաթից մի տեսարան:
Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան» հայտնի հեքիաթի բեմադրությունը
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ երեխաները ցուցադրել են ռուսաց լեզվի գերազանց իմացություն և բոլորին զարմացրել իրենց ընդունակություններով և վարպետությամբ:
Կենտրոնում` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը
Մասնակիցների մեջ կային նույնիսկ ժառանգական «լուսաբացականներ»։ Մարիամի մայրը մանուկ հասակից այս ճամբար է հաճախել, այնուհետև էստաֆետը հանձնել է դստերը, որը դարձել է ավագ ջոկատավար։
Ամառային հերթափոխն ավարտվեց՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ: Ընդհանուր առմամբ, հունիսի 7-ից օգոստոսի 6-ն անցկացված լեզվի դպրոց է հաճախել 107 երեխա Հայաստանի տարբեր մարզերից: