ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները միացել են Տավուշի մարզի բնակչի որոնողական աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Օգոստոսի 6-ին` ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։ Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ»,– ասված է հաղորդագրությունում։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Երեկ` օգոստոսի 5-ին, հայտնել էինք, որ փրկարարներն ահազանգ են ստացել, թե Աղստև գետում երկու եղբայրներ են խեղդվում։ Ջրափրկարարները գետից դուրս էին բերել մեկ դի, մյուս տղամարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։