Շոյգուն անվտանգության ոլորտում համագործակցելու հարցեր է քննարկել իրանցի գործընկերոջ հետ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա նաև Իրանի նախագահի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ:
Sputnik
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ և անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերերով համագործակցելու հարցեր քննարկել նրա հետ (մասնավորապես ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում):
Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմից հայտնել էին, որ երկխոսության թեմաներից են լինելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտները:
Շոյգուն կբանակցի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ:
Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն Իրան է մեկնել աշխատանքային այցով։