Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում մի քանի օր անձրև չի գա, բայց երեկոյան ժամերին քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օգոստոսի 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Եղանակը Հայաստանում
Այսօր և առաջիկա երեք օրերին Երևանում անձրև չի գա, բայց երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում (14-18մ/վ արագությամբ)։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 35-37, գիշերը` 21-23 աստիճան տաքություն։
Սևանա լճից այս տարի հավելյալ ջրառ չի լինի. ՏԿԵՆ