ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սփյուռքում իրականացվող կրթական ծրագրերը պետք է առավելագույնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակությանը։ Այս մասին Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի բացման արարողությանը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` այդ ամենին պետք է ձգտել, հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն գտնվում է լայնածավալ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում։
Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք իհարկե չենք ակնկալում, որ կրթական ծրագրերը ՀՀ–ում և սփյուռքում կլինեն 100 %–ով համահունչ, բայց այն պարագայում, երբ Սփյուռքում ապրող հայրենակիցներն իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն կրթական համակարգին »–ասաց նա։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ խորհրդաժողովից ակնկալում է լուծումներ գտնել կրթական համակարգում առկա խնդիրներին և նպաստել սփյուռքում հայապահպանության գործընթացին։
Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը
© Sputnik / Aram Nersesyan
Հավելենք, որ Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին այս տարի մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:
Խորհրդաժողովը օգոստոսի 5-9-ն է անցկացվում Աղվերանում։
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը
© Sputnik / Aram Nersesyan