Ռոստովի մարզի Ազով քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է մոտ 90 մասնագետ։
Ականատեսների խոսքով՝ հրդեհը սկսվել է խոտի բռնկմամբ, այնուհետև կրակը տարածվել է արդյունաբերական գոտու բաց տարածքում գտնվող անվադողերի և աղբի ուղղությամբ, այնուհետև՝ դեպի անվադողերի պահեստ:
Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել մոտակայքում գտնվող պահեստ, որտեղ վառելիք է պահվում։
Այժմ հրդեհիմակերեսը հասնում է 5 հազար քառակուսի մետրի։ Հրդեհի դեմ պայքարում 27 միավոր տեխնիկա է ներգրավվել: Նաև հրշեջ գնացք է ուղարկվել դեպքի վայր։