Արդեն 6 օր է` Իրանի Իսլամական Հանրապետությունում ավազամրրիկ է մոլեգնում։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ–ները։
«Ավազամրրիկների հետևանքով Իրանում 1362 մարդ է հիվանդանոցում հայտնվել։ Բնական տարերքն ընդգրկել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը։ Աղետի գոտում են հայտնվել ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող շրջանները»,– գրում են պարբերականները։
Նշվում է նաև, որ ավազամրրիկը ծածկել է մի շարք քաղաքներ` Զաբուլ, Զաեկ, Համուն, Խաշ, Մեհրիստան։