ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը Լիբանանի տարածքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի Բեյթ Գիլել բնակավայրի ուղղությամբ՝ որպես պատասխան Լիբանանի հարավի բնակավայրերի գնդակոծության։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ կարողացել են վնասազերծել։
«Գիշերը Իսրայելի հյուսիսում հնչած ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանի կողմից թռչող մոտ 30 արկ, որոնց մեծ մասը որսվել Է ՑԱԽԱԼ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մեկ արկ ընկել է Բեյթ Գիլել շրջանում, իսկ մի քանիսը ընկել են բաց տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է բանակի Telegram-ալիքում։
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
© AFP 2024 / JALAA MAREY
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների:
Գնդակոծությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրման ֆոնին, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետ: Նա զոհվել է հուլիսի 31-ին Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով։ Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: