Երևանում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում օգոստոսի 4-8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
«Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ»,–ասվում է կանխատեսման մեջ։
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Հնարավոր է` Սնուպ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. Ժաննա Անդրեասյան