Չեզոքացվել է ՀԱՄԱՍ-ի անդամը, որը հոկտեմբերին մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը. ՑԱԽԱԼ

ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող «Նուսեյրաթ» փախստականների ճամբարի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող «Նուսեյրաթ» փախստականների ճամբարի շրջանում շաբաթվա ընթացքում ավիահարվածի հետևանքով չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամ Իսմայիլ Նոֆալին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ Իսմայիլ Նոֆալին, որը պատասխանատու էր հոկտեմբերի 7-ին Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու համար», - ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ այս գիշեր հարվածել է Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր Էլ Բալախ քաղաքում ահաբեկչական գործունեություն իրականացնող զինյալներից մեկին, ոչնչացրել է անկլավում մի քանի զինված ահաբեկչական խմբավորումներ և ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ, այդ թվում` Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օբյեկտները և ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Իսրայելը շների միջոցով խոշտանգում է պաղեստինցիներին, նրանցից առնվազն 53-ը մահացել են. ՄԱԿ