ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղացիների համար ավելի լավ լինի։ Տավուշի մարզ այցելության ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք , որ գյուղը զարգանա, մենք կարող ենք բերել էս տները ռեմոնտ անել, ոսկեջրել, բայց գյուղը շարունակի անկում ապրել։ Մեկը պետք է գա, հյուրատուն դնի, բիզնես դնի, ժողովրդի խանդն էլ շարժվի»,– ասաց նա։
Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանի դիտարկմանը, թե իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսից, ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզի մի շարք համայնքներ։ Նա զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել ասֆալտապատման ու տուֆապատման, մանկապարտեզների հիմնանորոգման, Խաշաթաղի նոր կամրջի կառուցման աշխատանքներին։