Ավելի քան 50 տուն է հեղեղվել Պետրովսկ-Զաբայկալսկի քաղաքում և Անդրբայկալսկի երկրամասի Օրլովսկի ավանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Օսիպովը:
«Բալյագա և Միկիրտա գետերը դուրս են եկել ափերից, Պետրովսկ-Զաբայկալսկիում հեղեղվել է 22 տուն։ 28 մարդու տեղափոխել են ժամանակավոր տեղակայման վայր։ Տեղի իշխանությունները կօգնեն նրանց հասնել հարազատների մոտ։ Հանձնարարել եմ լրացուցիչ ուժեր և միջոցներ ներգրավել։ Մարդիկ չպետք է փորձանքի մեջ մնան, ցուցաբերում ենք անհրաժեշտ ողջ օգնությունը»,-նշել է Օսիպովը իր Telegram ալիքում։
Մարզպետը հստակեցրել է, որ ջուրը հասել է նաև Ագինսկի-Բուրյատսկի շրջանի Օրլովսկի գյուղի 23 տուն: Այդ տներում ապրում է 63 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։
Հեղեղվել են նաև դպրոցի ճաշարանի մասնաշենքը և մարզադահլիճը։ Կազմակերպվում է տներից ջրի դուրսբերումը երեք մոտոպոմպերով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Բուրիաթիայի Զաիգրաևսկի շրջանում, որտեղ հորդառատ անձրևների պատճառով հեղեղը քշել-տարել է կամուրջը, և ջրի տակ են հայտնվել դեպի բնակավայրեր տանող ճանապարհների որոշ հատվածներ: