«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը լուծարվում է. ինչ կլինի գրադարանի 22-միլիոնանոց ֆոնդի հետ

Sputnik
էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն»-ը, լուծարվում է։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթով։
Շենքը, որտեղ դեռ տեղավորված է կենտրոնը, աճուրդի է հանվել, իսկ կենտրոնի կազմում գտնվող գիտատեխնիակական գրադարանը վերածվում է մակուլատուրայի։ Թեև կառավարությունը որոշել է ֆոնդի մի մասը փոխանցել Ազգային գրադարանին, մի մասը՝ Մտավոր սեփականության գործակալությանը, մնացածն էլ արխիվացնել։ Սա մեծածավալ աշխատանք է, որը դեռ չի էլ սկսվել մինչդեռ օգոստոսի 12-ը գրդարանի աշխատակիցների աշխատանքային վերջին օրն է։
Պատկերացնելու համար մի քանի թիվ նշեմ․ Ազգային գրադարանի ֆոնդը, որին նախատեսվում է միացնել Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի մի մասը, կազմում է մոտ 7 մլն։ Եվ ընդհանրապես, եթե գումարենք հանրապետության բոլոր խոշոր գրադարանների փաստաթղթային ֆոնդերը, ավելի քիչ է, քան Գիտատեխնիկական գրադարանինը` 22 մլն փաստաթուղթ: