ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիան ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երրորդ փուլի շրջանակներում մշակել է խոցման ավիացիոն միջոցների ապահովումը հատուկ ուսումնական զինամթերքով և օդային պարեկություն է անցկացրել նշանակված շրջաններում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Օդատիեզերական ուժերի ավիացիայի ստորաբաժանումներն այս փուլի ընթացքում մշակել են խոցման ավիացիոն միջոցների ապահովումը հատուկ ուսումնական զինամթերքով և օդային պարեկություն են իրականացրել նշանակված շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների երրորդ փուլն ուղղված է մարտական առաջադրանքների կատարման համար ՌԴ ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառմանը։