Քամին Երևանի կենտրոնում վնասել է անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր. ՆԳՆ

Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ուժեղ քամին Երևանում վնասել է անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Քամու հետևանքները Երևանում (1 օգոստոսի, 2024 թ.)
Նշվում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր:
Ուժեղ քամուց Երևանում ծառը կոտրվել և ընկել է 77–ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Քամու հետևանքները Երևանում (1 օգոստոսի, 2024 թ.)
Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: